News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարդիկ կարող էին ծխախոտի օգտագործումն սկսել 12 հազար, այլ ոչ թե 3 հազար տարի առաջ, ինչպես ընդունված էր կարծել մինչ այժմ։ Ամերիկյան գիտնականների խմբի համապատասխան եզրակացությունները՝ հնագիտական պեղումների հիման վրա, հրապարակվել են  Nature ամսագրի կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Գիտնականներին հաջողվել է Յութա նահանգի Ուիշբոնի պեղավայրում հայտնաբերել մարդու գործունեության հետքեր, որոնք ենթադրում են, որ մարդը կարող էր ծխախոտը որպես խանդավառող միջոց օգտագործվել արդեն նշված շրջանում։ Մասնավորապես, հայտնաբերվել են ծխախոտի խանձված սերմեր, ինչը հետազոտողներին թույլ է տվել ենթադրել, թե բույսը կարող էր այրված լինել համապատասխան էֆեկտ ստանալու համար։

Այնուհետեւ գիտնականները քննարկում են տարբեր ճանապարհներ, որոնք կարող էին հնագույն մարդկանց բերել ծխախոտի հոգեակտիվ հատկությունների բացահայտմանը բույսերի ընտանիացման գործընթացում։ Հետազոտողները նաեւ կարծում են, որ սկզբում հնագույն մարդիկ կարող էին չվառել ծխախոտը, այլ ծամել նրա տերեւները եւ ցողունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ