News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներն այսօր աշխարհի գերհզորներն են, եթե նրանք ցանկանան մեզ համար պահովություն ստեղծել, կարող են ստեղծել, բայց նրանք չգիտեմ ինչ քաղաքական նպատակներով առաջնորդվելով, նրանցից մեկը Ռուսաստանը, մեկ տարի առաջ փաստաթուղթ են ստորագրել, որի կետերից մեկում գրված է՝ տեղահանվածներին վերադարձնել իրենց բնակության վայրերը: Կես քայլը չէ, մեկ միլիմետ էլ չեն շարժվել այդ ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարության դիմաց Արցախից տեղահանվածների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լեւոն Հայրյանը:

«Ընդհակառակը, մարդ են սպանում նորից: Արդեն ոչ թե տեղահանվածներին, այլ տեղում մնացածներին: Եթե Ռուսաստանը իր երաշխիքները այս մեկ տարում պահեր, հիմա այստեղ մարդ չէր մնա, մեր ժողովուրդը բոլորն էլ ուզում են հետ գնալ:

Որ Մինսկի խմբի համանախագահները երաշխիք չեն տալիս, դա դեռ ոչինչ, բայց մեր իշխանությունները, մեր քաղաքական դասը չեն պայքարում: Մեկին չեմ տեսել, որ կագնի Ռուսաստանին ասի՝ դու երաշխվոր ես կանգնել, որ գերիները հետ են գալու, որ տեղահանվածները հետ են գնալու, ի՞նչ ես արել այսքան ժամանակ: Ես իշխանության կողմից ոչ լավ պահվածք եմ տեսել, ոչ վատ: Ասում են՝ իշխանություն կա, դուք տեսե՞լ եք, ես չեմ տեսել»,-ասաց նա:

Հայրյանի համոզմամբ, եթե մենք 1994 թվականի սահմանները չվերականգնենք, ապահովություն չի լինելու նույնիսկ Երեւանում. «Հորադիզը տվեցինք, հադրութը տվեցինք, Քաշաթաղը տվեցինք, հիմա Սյունիքն են տալիս: Եթե այսպես վերաբերվենք, Երեւան էլ կհասնեն: Մենք ուրախանում ենք, որ Սյունիքի սահմանում ռուսն է կանգնած: Ոչ մի ազգ մյուսին բարեկամ չի, ամեն մեկն իր շահով է առաջնորդվում: Եթե Ռուսաստանի շահը  բռնի մեզ ընդհանրապես վերացնելու, կվերացնի առանց աչքը թարթելու, նույնը Ամերիկան կանի, Ֆրանսիան կանի: Մենք պետք է մեզ պահենք: Ե՞րբ եք տեսել, որ մեկը մեկ ուրիշին օգնի, մի պետությունը մյուսին օգնի: Պետությունները փորձում են մյուսներին խաբել, շահ ստանալ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ