News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ավստրիայի նոր կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ առանց փոփոխությունների կշարունակի նախորդի՝ Սեբաստիան Կուրցի արտաքին քաղաքական գիծը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Շալենբերգը Ավստրիայի կանցլերի պարտականությունների կատարմանն անցել է երկուշաբթի։

«Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա այստեղ եւս  մենք կշարունակենք մեր գիծն առանց փոփոխությունների»,- ասել է Շալենբերգը՝ հանդես գալով խորհրդարանում։ Նա ընդգծել է, որ որպես դաշնային կանցլեր առաջին ուղեւորությունը այս շաբաթ կատարելու է Բրյուսել, որտեղ հանդիպելու է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ