News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ալբերտ Մարգարյանը նշանակվել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Ալբերտ Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- նշված է որոշման տեքստում:

Բացի այդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝

Վանիկ Օհանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ