News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, բոյկոտեց հոկտեմբերի 12-ին պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստը:

Այսպիսով, ընդդիմադիր հանձնաժողովի անդամները չներկայացան հերթական նիստին՝ փաստացի միայնակ թողնելով իշխող մեծամասնության պատգամավորներին:Օրակարգում ընդամենը մեկ հարց էր՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը:
Այս պաշտոնին արդեն 7-րդ անգամ առաջադրվել էր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը, ով նույնպես չէր ներկայացել նիստին:

Ղազինյանի թեկնածությունը պետք է առաջադրեր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, սակայն նա բացակա էր: Որքանով հասկանում եմ, նրա բացակայությունը կապված է նոր քրեական գործի հարուցման հետ: Ես անձամբ տեղեկություն չունեմ այս հարցով»,- ասաց մշտական խորհրդարանական ​​հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Այնուամենայնիվ, ընդդիմադիր պատգամավորների բացակայությունը չխանգարեց հանձնաժողովի մնացած անդամներին՝ իշխող մեծամասնությանը, եւս մեկ անգամ մերժել Ղազինյանի թեկնածությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ