News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կաշխատեմ զերծ մնալ Դավիթ Տոնոյանի հետ կապված մեկնաբանություններից, առնվազն երկու պատճառ կարող եմ բերել. մենք իրար հետ աշխատել ենք եւ երկրորդ, քրգործի մասով իմ կարգավիճակը ինձ թույլ չի տալիս հավելյալ մեկնաբանություն անել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով ձեւավրելու խնդրին, նա ասաց. «Մենք մի ծիծաղելի իարավիճակ ունենք, երբ թե ընդդիմադիր, թե իշխանական խմբակցությունների որոշ պատգամավորներ մինչ օրես գաղտնիության հետ կապված իրենց փաստաթղթերը չեն ներկայացրել եւ չեն ստորագրել: ԱԺ-ն դեռ ձեւավորման փուլում է, բազմաթիվ գործընթացներ կան, որ ավարտին հասցրած չեն:  44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով լինելու է եւ գործելու է»:

Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ պատերազմի հենց հաջորդ օրվանից քաղաքական իշխանությունը կարելի է ասել բոլոր հարվածները վերցրել է իր վրա. «Դուք հիշում եք, որ քաղաքական պրոցեսի մեջ ներգրավվեց բանակը, եւ նույնիսկ այդ ժամանակահատվածում չեղավ մի դեպք, երբ ես, վարչապետը կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա փորձ աներ ինչ-որ բան բարդել...: Գնահատականները միշտ եղել են քաղաքական: Աներկբա է, որ այն պատասխանատվությունը, որ կարելի էր այս կողմ, այն կողմ նետել, թե վարչապետը, թե քաղաքական թիմը իր վրա է վերցրել, եւ ասել՝ մեր պատասխանատվությունը մեծ է եւ կա»:

Հարցին, թե պատրա՞ստ է իշխանությունը քննիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը զիջել ընդդիմությանը, քանի որ նրանք պնդում են, որ եթե նախագահն իշխանությունից լինի, արդար քննություն չի լինի, Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե այդպես լիներ, նման ֆորմատներ նախատեսված չէին լինի: Կարող են նաեւ ասել՝ դե թող իշխանությունները չգան Ազգային ժողով, որովհետեւ իրենք մեծամասնություն են, ու մենք չենք կարող օրենք անցկացնել; Դա արդարացում է սեփական աշխատանքը չանելու կամ գիտակցելով, որ միգուցե այդ աշխատանքն իրենց ուզած արդյունքնենրին չի բերելու: Այդ հանձնաժողովի պատասխաններն ավելին շատ մեզ է պետք, քան ընդդիմությանը»:

Հիշեցմանը, որ քառօրյա պատերազմի հարցերով հանձնաժողովի աշխատանքի արդյունքում հանրությունը ոչինչ չիմացավ, ԱԺ նախագահն արձագանքեց. «Երբ եզրակացությունը հրապարակվի, այդ ժամանակ դուք կասեք ձեր հարցը, ես կասեմ իմ պատասխանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ