News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երկիր մոլորակի մագնիտասֆերայում անցած գիշեր մագնիսային փոթորիկ է սկսվել, դրա մակարդակը աստիճանաբար աճում է եւ արդեն հասել է միջին մակարդակի, վկայում են Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արեւի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքում հրապարակված տվյալները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Համաձայն ինստիտուտի տվյալների՝ Մոսկվայի ժամանակով գիշերը ժամը 3-ին մոտ գրանցվել է թույլ մագնիսային փոթորիկ, ժամը 6-ից մինչեւ 9-ը այն հասել է միջին մակարդակի։

Երկրին հասած արեւային պլազմայի ամպը նման իրավիճակներում ավելացնում է ճառագայթման բեռնվածությունը տիեզերական արբանյակների վրա, ազդում մագնիսային դաշտի տատանումների վրա Երկրի մակերեսին, իսկ մագնիտասֆերայի փոփոխությունները երեւում են հյուսիսափայլերի ձեւով։ Մագնիսային փոթորիկների պահերին հյուսիսափայլերը կարելի է տեսնել 60-70 աստիճան լայնություններում, օրինակ՝ Սանկտ Պետերբուրգից, որը գտնվում է հյուսիսային լայնության 59 աստիճանում, կամ Մուրմանսկից (68 աստիճան)։

Բռնկումն Արեւի վրա, լաբորատորիայի տվյալների համաձայն, տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, ժամը 9.19-ին։ Դա միջին մակարդակի բռնկում էր։ Երկրին հասնելու համար նրան երեք օր էր հարկավոր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Հայտնաբերվել է ավելի քան 13 միլիարդ տարեկան ամենահին աստղային կուտակումը. Nature
Թվում է, թե ամեն ինչ ավելի արագ և կտրուկ է տեղի ունեցել վաղ Տիեզերքում, և դա կարող է ներառել...
Երեւանում կայացել է Հայաստանի տիեզերական ներուժի եւ ապագայի մասին թեմատիկ երեկո
Հեռուստապոեմը ներկայացնում է նաեւ AMADEE-24-ի նախապատմությունը եւ թե ինչպես է ավստրիական տիեզերական ֆորումը Մարս մոլորակի սիմուլյացիոն առաքելությունը...
Ամենաշատ