News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Իմ եղբայրը այդ կազմակերպությունում մասնակցել է 40-ից ավելի մրցույթի, շահել են օրենքով նախատեսված ձեւով, կան այնտեղ կազմակերպություններ, որոնք փոխկապված են ընդդիմադիր թեւերի հետ, այդ շահարկումները, խոհանոցային զրույցներից մարդիկ հոգնել են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով փաստին, որ կրտսեր եղբոր ղեկավարած ընկերությունը շահել է Ապարան համայնքի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու խոշոր մրցույթը:

«Այսօր, ցավոք սրտի, այնքան շատ են հիմար, սուտ, շինծու բաներից խոսում, որ մարդկանց մոտ ուղղակի խոսքի նկատմամբ արժեքը կորել է, նրանք չեն հավատում որեւէ ինֆորմացիայի»,-ասաց նա:

Հարցին, թե հերքո՞ւմ է, որ իր եղբայրը ասֆալտի գործարանի տնօրենն է եւ այդ գործարանը շահել է երկու խոշոր պետպատվեր, ԱԺ նխագահը պատասխանեց. «Խոշոր երկու մրցույթ շահել է այդ կազմակերպությունը, իմ եղբայրը աշխատում է այդ կազմակերպությունում որպես տնօրեն: Իմ եղբոր ունեցվածքը դրանից ոչ ավելանալու է, ոչ պակասելու: Իմ եղբայրը չպետք է ոչ մի տեղ աշխատի, պետք է գումար խնդրի տարբեր կազմակերպություններից եւ կարողանա իր կյանքն ապահովե՞լ: Իմ հարազատները չպետք է ոչ մի տեղ աշխատեն, աշխատավարձ  չստանան, իսկ այդ կազմակերպությունները, որտեղ իրենք աշխատում են, երբեք ոչ մի մրցույթի չպետք է մասնակցի, որովհետեւ ինչ-որ մի օգտատերը կարող է գրել այդ մասին:

Ես ցանկանում եմ, որ այդ կազմակերպությունն էլ ավելին շատ մրցույթներ շահի, եթե դա պետությանը ձեռնտու է: Իսկ շահել է այն կազմակերպությունը, որն ամենաէժան գինն է առաջարկել: Ես խորհուրդ եմ տալիս մրցույթների մասնակցող մյուս կազմակերպությունների վերաբերյալ էլ հետաքրքրվել, թե ում հետ են փոխկապված, փոխկապված են, թե ոչ»:

Դիտարկմանը, որ նախկինում երբ պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններ էին հաղթում մրցույթները, դուք որպես ընդդիմություն քննադատում էինք, կոռուպցիոն ռիսկեր էիք տեսնում, հիմա ի՞նչ է փոխվել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Իսկ դուք տարբերում եք սեփականատիրոջը տնօրենի՞ց: Այսինքն իմ եղբայրը պիտի ոչ մի տեղ չաշխատի: Սա շինծու թեմա է: Ես առաջարկում եմ հետաքննություն անել ու պարզել, թե արդյոք կա՞ այդտե որեւէ կոռուպցիոն բան: Ասենք ավելի լավ գին են առաջարկել, բայց նախապատվությունը տրվել է այս կազմակերպությանը: Տեսեք, արդյոք իմ եղբայրն ունի՞ դղյակներ, որտե՞ղ է ապրում, ի՞նչ մեքենաներ ունի, ինչ պայմաններում է ապրում: Հետաքննեք: Սովորեք, որ Հայաստանում այլեւս գոյություն ունեն իրավապահ մարմիններ, որոնք ընդհանրապես անտեսում են, թե ով ում հետ բարեկամական կապ ունի:

Ինչ եղավ մեքենայի պատմությունը, որ իբր ինձ նվիրել են: Մեր գործընկերներից մեկը դիմեց քննչական մարմիններին, պարզվեց հերթական սուտն էր: Ես ընդամենը մի բնակարան ունեմ, որը երիտասարդ ընտանիքների ծրագրի միջոցով հիփոթեքով գնել եմ, վարկ էլ ունեմ դրա համար:

Ցավալի է, որ ԱԺ նախագահը Վիեննայում 12 հանդիպում է անցկացնում, իսկ մենք դրա փոխարեն խոսում ենք խոհանոցային մակարդակի բաների մասին»:

Տպել
Ամենաշատ