News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մեր ռուս գործընկերների մոտ կա հստակ ընկալում իրավիճակի, այն պատկերացումները, գնահատականները, որոնք մենք ունենք, գրեթե ամբողջությամբ կիսում են մեր ռուս գործընկերները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե ՌԴ-ում իր հանդիպումների արդյունքներով հնարավոր եղե՞լ է հասնել նրան, որ ռազմագերիներն ազատ արձակվեն եւ ինչ ժամկետներում դա կարող է տեղի ունենա, նա պատասխանեց. «Ռազմագերիները պետք է վաղուց վերադարձած լինեին ամբողջությամբ: Ադրբեջանը փաստացի չի կատարում իր պարտավորությունները տարբեր շինծու արդարացումներ բերելով:

Երբ խոսում ենք ճանապարհներ բացելու մասին, նախեւառաջ այդ ճանապարհներով պետք է մեր ռազմագերիները վերադառնան:

Կարող եմ ասել, որ այդ հանդիպումներում նաեւ կոնկրետ անձանց հետ կապված քննարկումներ են տեղի ունեցել եւ ես խնդրել եմ միջամտել: Կարմիր Խաչը նշել է, որ կին ռազմագերու հետ կապված տեղեկատվություն կա: Ցավոք սրտի, ադրբեջանակական կողմը չի հաստատում այդ տեղեկությունը: Ես մեծ հույսեր ունեմ, որ մոտ ապագայում մենք ռազմագերի արտահայտությունը թողնենք անցյալում: Դա մեր առաջնային խնդիրներից մեկն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ