News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահը փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` վստահեցնելով, որ Ազգային ժողովը շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առանցքային նշանակությունը երկկողմ կապերի զարգացման գործում` ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ հարաբերությունների խորացմանը նոր ազդակ կհաղորդի առաջիկայում ձեւավորվելիք Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամական խումբը:

Մոհամմեդ Հաջ Իբրահիմը եւս անդրադարձել է խորհրդարանական հարաբերություններն առավել խորացնելուն ուղղված քայլերի իրականացմանը: Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ կարեւորվել է փոխայցերն ակտիվացնելու անհրաժեշտությունը: 

Դեսպանը փաստել է, որ սիրիահայերը Սիրիայի հասարակության անքակտելի մասն են եւ մեծ դերակատարություն ունեն երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Ալեն Սիմոնյանն իր հերթին ընդգծել է, որ սիրիահայերը Հայաստան եւ Արցախ են բերել նոր ու գեղեցիկ մշակույթ, որի պակասը զգացվում էր մեզանում:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը: Այս առնչությամբ դեսպանն իր հերթին անթույլատրելի ու մերժելի է համարել 44-օրյա պատերազմում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը:

ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու բարեկամ ժողովուրդների շահերին միտված ցանկացած նախաձեռնության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ