News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2021 թվականի հոկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության 4 համայնքներում՝ Ասկերանի շրջանի Խաչմաչ և Ծաղկաշատ, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի և Մարտունու շրջանի Հերհեր համայնքներում անց են կացվել տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը։

Ընտրական իրավունքների իրացման և ընտրական օրենսդրության պահպանման տեսանկյունից չափազանց կարևոր է ընտրությունները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացրած տեղեկատվությունը և դիտորդական կազմակերպությունների գնահատականները։

Ընտրությունները լուսաբանել են 27 լրագրողներ, իսկ դրանց ընթացքը վերահսկել են մի շարք դիտորդական կազմակերպությունների 17 ներկայացուցիչներ, որոնց ներկայացրած ամփոփումները արձանագրում են, որ ընտրությունները, ընդհանուր առմամբ, ընթացքել են սահուն, առանց խոչընդոտների՝ ԱՀ ընտրական օրենսգրքի նորմերին և միջազգային ստանդարտներին համապատասխան։

2020 թվականի աշնանը Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ագրեսիայից հետո սա Արցախում կազմակերպված առաջին ընտրական պրոցեսն է։ Այն առանձնահատուկ կարևորություն ունի այն իմաստով, որ վերահաստատում է Արցախի ժողովրդի հավատարմությունը սեփական ճակատագիրը տնօրինելու՝ անկախությունից ի վեր որդեգրած ժողովրդավարական ճանապարհին՝ երաշխավորելով միջազգային կոնվենցիաներով և ներպետական օրենդրությամբ ամրագրված մարդու կարևորագույն քաղաքական իրավունքներից մեկը՝ ընտրական իրավունքը։

Արցախյան շարժումը, Արցախի Հանրապետության անկախության հռչակումը, պետականաշինության 30-ամյա ճանապարհը բյուրեղացրել են մեր ժողովրդի հանձնառությունը՝ առաջնորդվելու ժողովրդավարական արժեքներով և մարդու իրավունքների լիակատար հարգման և պաշտպանության օրակարգով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ