News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արցախի Հադրութի եւ այլ շրջաններից տեղահանված բնակիչցները կառավարության դիմաց բողոքի ակցիայից հետո երթով հասել են ՌԴ դեսպանատուն:

«Ցանկանում ենք, որ դեսպանատան ներկայացուցիչները ինչ-որ ձեւով հանդիպում կազմակերպեն մեզ հետ: Միակ դեսպանատունը, որ ուղիղ մեկ տարի անհաղորդ է մեր բոլոր դիմումներին, դա ՌԴ դեսպանությունն է: Մենք չենք հասկանում դրա իմաստը, պիտի հանդիպում կազմակերպենք, հասկանանք, թե պատճառը որն է: Ֆրանսիայի դեսպանությունը մի անգամ մեր մյուս կազմակերպությունների ընդունել է, 2 անգամ մեր նամակները անձամբ վերցրել են, լսել են: ԱՄՆ դեսպանատան հետ մի քանի հանդիպում ենք ունեցել էլեկտրոնային կապով զումով:

Հիմա ուզում ենք իմանալ ՌԴ դեսպանատան անհաղորդ լինելու պատճառը: Այստեղ ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու Մարտակերտում զոհված խաղաղ բնակչի համար:

Բացի համանախագահ երկիր լինելուց, Ռուսաստանը հավակնություններ ունի եւ տարածաշրջանի ամենաշահագրգռված, ամենաներկայացված, ամենահզոր պետությունն է, հետեւաբար նրանից մեր պատասխանատվություն ավելի շատ է պահանջվում»,-ասաց նա:

Հայրյանը հավելեց, որ այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ միջադեպեր են եղել Արցախում. «Դրանք բոլորն էլ տանելի են եղել, եթե գոնե դիրքերի ուղղությամբ էին կրակում, բայց էս վերջին կրակոցը, որը ուղիղ սրտին է եղել: Ես չգիտեմ սրտին է եղել, թե չէ, բայց ռուսական խաղաղապահի առաքելության ուղիղ սրտին է եղել, որովհետեւ նույնիսկ ասում են՝ խաղաղապահը տրակտորիստի կողքը նստած է եղել: Իմ գլուխը ոչ մի կերպ չի մտնում, որ ՌԴ-ի պես հզոր պետությունը չի կարող զսպել Ադրբեջանին: Մանավանդ, որ վերջին տարվա ընթացքում անընդհատ շռայլ նվերներ է անում քաղաքականության բնագավառում, ամեն անհգամ ամեն ինչու մեղադրելով հայկական իրականությանը, արդարացնելով Ադրբեջանին, տալով խոստումներ, հայտարարելով, որ նրանք լավ բարեկամներ են: Եկել ենք պահանջելու, որ ռուսներն իրենց խաղաղապահի առաքելությունը կատարեն պատշաճ կերպով: Մենք դա չենք տեսնում: Այսօր արցախցին վախենում է իր անասունի հետեւց գնա, վախենում է դուրս գա, եւ դա ուղեկցվում է թուրքերի լկտի պահվածքով»,-ասաց ՀԿ ղեկավարը:

Հաթրութի մեկ այլ բնակիչ էլ նշեց. «Ռուսաստանը պետք է պահանջի, որ Ադրբեջանի զորքերը առնվազն 3-5 կմ հայկական բնակավայրերից հեռացնեն: Պետք է այնպիսի բուֆերային գոտի սարքեն, որ դիխպուկհարը չկարողանա կրակել ու վնասել խաղաղ բնակչին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ