News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարարությունը մշակում է ժամանցի վայրեր այցելելու համար պարտադիր պատվաստման կամ թեստավորման պահանջի նախագիծ: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա չի համարում, որ իր ղեկավարած գերատեսչությունը տապալել է պատվաստումային գործընթացը: Կրկին նախարարը հիշեցնում է, որ պատվաստումը չի բացառում հիվանդությունը, բայց նվազեցնում է վարակման ռիսկը, ինչպես նաև մահացածության ցուցանիշը:

Նախարարի խոսքով, վարչապետի հանձնարարականից հետո քննարկվել է համատեղ գործողությունների ավելի հստակ ընթացակարգերի իրականացումը

Քովիդի դեմ պայքարն ու պատվաստումների ամբողջ գործընթացի կազմակերպումը համալիր գործողությունների մի ամբողջություն է ներկայացնում, և իհարկե դա Առողջապահության նախարարության ուղիղ գործառույթն է, ու դրա մեծ մասը ԱՆ-ի իրավասությունների շրջանակում է, ասաց նախարարը` ի պատասխան հարցի, թե ինչ են արել այդ գործընթացը բարելավելու համար: Նախարարը շարունակեց, որ ամեն դեպքում որոշ գործողություններում այլ գործընկերների ակտիվ ներգրավվածությունը ևս անհրաժեշտ է:

Հիշեցնենք, կառավարության նախորդ նիստում առողջապահության նախարարը զեկուցեց, որ պատվաստման գործընթացում թեև ակտիվացում կա, սակայն դա բավարար չէ։ Ավանեսյանը սլաքներն ուղղեց այլ կողմ՝ նշելով, որ այստեղ պատասխանատվության մեծ բաժին ունեն պատվաստման դեմ քարոզ տանողները։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ընդգծեց՝ նախարարությունից արդարացումներ, բողոքներ չպետք է հնչեն, թե ով է խանգարում պատվաստման գործընթացին, ասաց՝ պետք է գործի դնել վարչական լծակները:

Ըստ նախարարի` նիստից հետո քննարկվել է համատեղ գործողությունների ավելի հստակ ընթացակարգերի իրականացումը, որը պետք է օգնի ընդհանուր առմամբ պատվաստումների ցուցանիշների բարելավմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ