News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանն իր գազի ու նավթի պաշարները չի կարողանում իրացնել, թուրքմենական գազը նույնպես շրջափակման մեջ է, որի ելքերից մեկը Իրանի միջոցով է կարող լինել, եթե Իրանը ավել ծավալների պահանջ զգա, իր գազը իրացնելուց հետո։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թուրքմենական գազի մյուս ուղին կարող է Ադրբեջանով անցնել, բայց նույնպես Հայաստանով, սակայն Իրանն այդ դեպքում էլի խաղից դուրս է մնում։

Սիրիայով Իրանը չի կարողանում միջերկրական ծով դուրս գալ, մնում է Սեւ ծովի տարբերակը, որին Եվրոպան փորձում է նպաստել, բայց դա Ռուսաստանին ձեռնտու չէ, իսկ Եվրոպան, հաշվի առնելով գազի գնալով ավելի մեծ դիֆիցիտն, փորձում է դրան նպաստել։

Եթե իրանական գազն իրացվի Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա, ապա Թուրքիան դառնում է հզոր գործոն, ինչը ոչ ոքի համար ձեռնտու չէ, հաշվի առնելով Թուրքիայի աշխարհքաղաքական ամբիցիաները։ Այս առումով Ռուսաստանը երկու մարտահրավերի առաջ է հայտնվել  (Եվրոպայում այս ոլորտում իր թելադրող դիրքը պահպանելու առումով)։ Թուրքիային Ռուսաստանը դեր տվել է' գազամուղ, ատոմակայան, բայց Թուրքիայի ախորժակն ավելի մեծ է։

Եթե շատ պարզունակ կերպով դիտարկենք իրավիճակը, ապա սա է Սյունիքի բուն խնդիրներից մեկը, ով տիրի Սյունիքին, նա էլ այս հարցում մեծ դեր կստանձնի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ