News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի եւ Իրանի միջեւ ռազմական գործողությունների հավանականությունը ցածր է մնում, սակայն Լեռնային Ղարաբաղում անցյալ տարվա պատերազմից հետո երկարատեւ լարվածությունը ջրի երես է դուրս գալիս: Այս մասին Ahval-ի Turkey Abroad նյութում հայտարարել է Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության գերմանական ինստիտուտի (SWP) հրավիրված գիտաշխատող Համիդռեզա Ազիզին:

«Ցանկացած կտրուկ ռազմական սրացում կարող է հանգեցնել Թուրքիայի ներգրավման վտանգի»,- ասել է նա: Ըստ Ազիզիի, Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդումը Իրանի մոտ մտահոգություններ է առաջացնում: Չնայած տարածաշրջանային տնտեսական համագործակցության խոստումներին, որը կներառի Իրանը, թուրքական ընկերությունները ստանձնել են Լեռնային Ղարաբաղում վերականգնման ծրագրերի առյուծի բաժինը՝ Թեհրանին թողնելով մի կողմ:

Իրանական զորավարժությունների նախօրեին եւ դրանցից հետո Թուրքիան միացավ Ադրբեջանին՝ Պակիստանի հետ նրա զորավարժություններում: Ազիզին ասում է, որ համատեղ ռազմական զորավարժությունները «չեն օգնում տարածաշրջանում կայունության ապահովմանը»՝ Իրանի տեսանկյունից, իսկ Պակիստանի զորքերի մասնակցությունը կարող է դիտվել որպես տարածաշրջան այլ արտաքին ուժերի հրավիրման ազդանշան:

Նրա խոսքով՝ Իրանը Թուրքիայի եւ Պակիստանի մասնակցությունը դիտարկում է որպես Կասպից ծովում միջազգային իրավունքով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտում, որն արգելում է ոչ առափնյա պետությունների ռազմական գործողությունները:

Ազիզին ասել է, որ Իրանը Թուրքիային, որպես անվտանգության սպառնալիք, Իսրայելի հետ նույն մակարդակի վրա չի դնում, եւ Ադրբեջանի հետ նրա սերտ կապերը նորություն չեն: Սակայն Թուրքիայի հետ մրցակցությունը ստանում է ավելի լայն ռազմավարական ենթատեքստ, եւ Իրանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Անկարան տարածաշրջանում ավելի ուժեղ դիրքերում կհայտնվի:

Նա նշել է, որ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ առեւտրի համար տարանցիկ ճանապարհ ծառայելու Թուրքիայի ձգտումը այնպիսի նախագծերի միջոցով, ինչպիսին է Չինաստանի նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհը», նրան ուղղակի մրցակցության մեջ է դնում Իրանի հետ:

Նրա խոսքով՝ Կասպից ծովում Ադրբեջանի եւ Թուրքմենստանի հետ էներգետիկ համագործակցության Անկարայի ձգտումը` դեպի Եվրոպա գազի տարանցման հարցում իր դերը զարգացնելու համար, նույնպես անհանգստացնում է իրանցի ղեկավարներին: Հարավային Կովկասում իր խնդիրները լուծելու համար վերջերս Իրանը դիվանագիտական աջակցության համար դիմեց Ռուսաստանին: Ազիզին կարծում է, որ Ռուսաստանը Իրանի համար Կովկասում ազդեցությունը պահպանելու «միակ ուղին» է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ