Հոկտեմբերի 12-ին ՊՆ վարչական համալրում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, հետմահու՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված շարքային Սամվել Վարդանի Գևորգյանի շքանշանը հանձնվել է զինծառայողի ծնողին։
NEWS.am-ին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահի կողմից շնորհված պարգևը հանձնել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը։