News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրանը մինչ օրս նույնիսկ չի մոտեցել միջուկային զենքի ստեղծմանը: Այս մասին հայտարարել է «Մոսադի» նախկին ղեկավար Յոսի Կոհենը, հայտնել է Jerusalem Post-ը:

«Կարծում եմ, որ Իրանը մինչեւ օրս նույնիսկ չի մոտեցել միջուկային զենքի ստեղծմանը... Դա կապված է աշխարհում որոշ ուժերի ջանքերի հետ»,- ասել է Կոհենը:

Նրա խոսքով՝ Իրանի դիրքերը եւս ավելի թույլ են, քանի որ «այն, ինչ անում է [Իրանը], ավելի քիչ արտաքին աջակցություն է ստանում, քան նախկինում»: «Եթե Իրանը միջուկային զենք ստեղծի, Իսրայելը պետք է կարողանա միայնակ կանգնեցնել նրան», - նշել է նա:

Այն հարցին, թե արդյո՞ք դա հնարավոր է առանց պայթուցիկ սարքերի, Կոհենը պատասխանել է. «Մենք պետք է զարգացնենք հնարավորությունները, որոնք թույլ կտան մեզ լիովին անկախ լինել՝ անելով այն, ինչ Իսրայելը նախկինում արել է երկու անգամ»՝ ռմբակոծելով Սիրիայի եւ Իրաքի միջուկային ռեակտորները: «Նրանք չպետք է հանգիստ քնեն Իրանում», - ավելացրել է նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ