News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հաստատել է, որ Անկարան դիտարկում է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու հնարավորությունը:

Քալընը Milliyet թերթին հայտնել է, որ Թուրքիան ձգտում է «արդիականացնել» իր ինքնաթիռները՝ նշելով, որ հարցը «դիտարկման փուլում է»:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել է, որ Թուրքիան խնդրել է 40 նոր Lockheed Martin F-16 կործանիչ եւ գրեթե 80 հավաքածու՝ իր F-16 ինքնաթիռները արդիականացման համար:

Երկիրը ձգտում է արդիականացնել իր ռազմաօդային ուժերը այն բանից հետո, երբ նրան արգելել են գնել հինգերորդ սերնդի F-35 Lightning II անտեսանելի կործանիչներ: Միացյալ Նահանգները հեռացրել է Թուրքիային F-35-ի համատեղ մշակման գործընթացից 2019-ին՝ Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու պատճառով: Թուրքիան պատվիրել է առնվազն 100 F-35 կործանիչ:

Թուրքիան ունի աշխարհում թվով երրորդ ամենամեծ՝ 270 F-16 ինքնաթիռներ, Block 30/40/50-ի բոլոր մոդելները: Մասնավորապես, ծերացող Block 30 մոդելներին անհրաժեշտ է լուրջ արդիականացում` թռիչքների համար պիտանի մնալու համար:

Քալընը դատապարտել է Վաշինգտոնին` F-35-ի ծրագրից Թուրքիան բացառելու համար: «Սա լիովին անօրինական եւ անարդար պրակտիկա է: Սա սխալ եւ ծախսատար որոշում է ոչ միայն Թուրքիայի, այլեւ F-35 ծրագրի համար. հուսով ենք, որ նրանք որքան հնարավոր է շուտ կուղղեն այս սխալը», - ասել է Քալընը:

Bloomberg-ը հայտնել է, որ Անկարան անցյալ ամիս պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ՝ Lockheed Martin Corp.-ից F-35 ինքնաթիռներ եւ սարքավորումներ գնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ