News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է, որ 2021 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 6.5 տոկոս, իսկ 2022-ին՝ 4.5 տոկոս: Այս կանխատեսումը ներկայացվել է է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ զեկույցում (World Economic Outlook, October 2021), հաղորդել է ԱՌԿԱ-ն:

Ընդ որում, ԱՄՀ-ի՝ ապրիլին հրապարակված նախորդ զեկույցի համաձայն՝ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2021 թվականի համար կազմել է 1 տոկոս, իսկ 2022 թվականի համար՝ 3.5 տոկոս:

Ինչպես նշվում է ԱՄՀ-ի ընթացիկ զեկույցում, սպառողական գները Հայաստանում 2021 թվականին կաճեն 6.9 տոկոսով, իսկ 2022-ին` 5.8 տոկոսով: Ապրիլյան հաշվետվության մեջ այս ցուցանիշը կազմում էր 3.9 տոկոս 2021 թվականին եւ 3.2 տոկոս 2022 թվականին:

Հիմնադրամի փորձագետները կանխատեսում են, որ գործազրկության մակարդակը Հայաստանում 2021 թվականին կկազմի 18.5 տոկոս, իսկ 2022 թվականին` 18.3 տոկոս: Այս տարվա ապրիլին ԱՄՀ-ն կանխատեսում էր, որ գործազրկության մակարդակը Հայաստանում 2021 թվականին կկազմի 18.5 տոկոս, իսկ 2022-ին՝ 18.3 տոկոս:

2021 թվականի պետական ​​բյուջեում Հայաստանի տնտեսական աճը նախատեսվում է 3.2 տոկոս, իսկ գնաճը` 4 տոկոս (± 1,5 տոկոս): Այս տարվա սեպտեմբերի կեսերին ՀՀ կենտրոնական բանկը բարելավել է երկրում տնտեսական աճի իր կանխատեսումը մինչեւ 2021 թվականի վերջ՝ մինչեւ 5.4 տոկոս:

ՀԲ-ն վերանայել է Հայաստանի կանխատեսումը 2021 թվականի ՀՆԱ-ի աճի տեմպերի վերաբերյալ` այս տարվա ապրիլյան 3.4 տոկոսից մինչեւ 6.1 տոկոս, 2022 թվականի համար ակնկալում է 4.8 տոկոսով տնտեսական աճ, իսկ 2023 թ.-ին` 5.4 տոկոսով: 2021թ. գնաճի կանխատեսումը կազմում է 6.3 տոկոս, 2022թ.՝ 4.2 տոկոս, իսկ 2023-ին՝ 4.0 տոկոս:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատականներով՝ Հայաստանի տնտեսությունը 2021 թվականին կաճի 4 տոկոսով:

Fitch Ratings-ը կանխատեսում է, որ իրական ՀՆԱ-ի աճը Հայաստանում կվերականգնվի մինչեւ 5.5 տոկոս 2021 թվականին, կդանդաղի մինչեւ 5.3 տոկոս 2022 թվականին եւ 4.7 տոկոս 2023 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ