News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանն ու Ադրբեջանը պետք է կանխեն հարաբերություններում թյուրիմացությունը: Այս մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդուլահիանը հայտարարել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է IRNA-ն:

Ամիր Աբդուլահիանը եւ Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին իրադարձությունները: Իրանի արտգործնախարարը նշել է, որ երկու երկրների համար էլ նպատակահարմար է շարունակել իրենց հարաբերությունները ճիշտ ուղղությամբ: Ընդգծելով երկրների փոխադարձ հարգանքի ու անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության անհրաժեշտությունը՝ Իրանի արտգործնախարարը հավելել է, որ «Թեհրանին ու Բաքվին վաղեմի հարաբերություններ են կապում»:

«Երկու երկրները չպետք է թույլ տան թյուրիմացություններ հարաբերություններում, եւ նրանք պետք է շարունակեն իրենց հարաբերությունները ճիշտ եւ արագ զարգացող ուղղությամբ»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ