News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 07
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  Հայաստանում իշխանությունները մի թեզ են առաջ տանում, ըստ որի՝ եթե Արցախի ներկայիս իշխանությունները հրաժարական ներկայացնեն, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլեւս Արցախին որեւէ ֆինանսական աջակցություն չի ցուցաբերելու: Այս թեզը տարբեր շրջանակներում թեժ քննարկումների առարկա է դարձել եւ հասել Արցախ, որտեղ հանրության մի հատվածը սրտատրոփ սպասում է՝ արդյոք իշխանություններով կամ անձերով է պայմանավորված Արցախին տրամադրվելիք աջակցությունը:

Իրականում գոյություն ունեն բազմաթիվ միջգերատեսչական համաձայնագրեր ու պայմանագրեր Հայաստանի եւ Արցախի միջեւ` տարբեր ֆինանսական աջակցություններ տրամադրելու մասին: Բացի այդ, գրեթե ամեն տարի Հայաստանը առանց փոխհատուցման վարկ է տրամադրում պետական բյուջեից, որն այս տարի ամենամեծ թիվն է կազմում՝ հետպատերազմական իրավիճակով պայմանավորված:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացրած 2022 թվականի բյուջեի նախագծով 144 միլիարդ դրամ է տրամադրվելու Արցախին: Ըստ նախագծի` Արցախի Հանրապետությանը նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով։

Այնպես որ, թեզը, որ ՀՀ իշխանությունները Արցախի այլ իշխանության պայմաններում գումար չեն տրամադրի, ուղղակի գոյություն ունենալ չի կարող: հատկացումները եղել են միշտ՝ անկախ անձերից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փոխխոսնակ. Ազատագրական շարժումը «Հայաստան» խմբակցության արբանյակը չէ
Այս կապակցությամբ նա կոչ արեց ուշադրություն չդարձնել...
Իշխան Սաղաթելյան. Ժողովրդի աջակցության բացակայությունն իշխանությունները պետք է տեսնեն նաեւ փողոցում
«Վերջին երկու ընտրությունների արդյունքներով իշխող կուսակցությունը 240 հազար ձայնով պակաս է հավաքել, քան հավաքում էր նախկինում...
Դաշնակցություն. Իշխող կուսակցության եւ դրա արբանյակների հետ կոալիցիաները բացառված են
«Ախուրյանում արդեն հայտարարվել է կոալիցիա ստեղծելու մասին, դաշինք ստեղծելու մասին կհայտարարվի նաեւ Վարդենիսում...
Մեզ հասել են ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ. ԱՄՆ դեսպանատուն
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ։ Ուրախ ենք արձանագրելու, որ ընտրությունները ընդհանուր առմամբ...
Կարելի է գնահատել, որ Ընդդիմության աշխատանքներն արդյունավետ չեն եւ դրա մեջ ճշմարտություն կա. Թեւանյան
Իրենց խաբել են խաղաղության դարաշրջանի հարցով, կոռուպցիայի, թալանի հարցով, խաբել են հայ-ռուսական հարաբերությունների...
Հայաստանը կանգնել է անխուսափելի ընտրության առաջ. կամ նոր պատերազմ, կամ իշխանափոխություն. Արտակ Զաքարյան
Ժողովրդի գիտակից մասը գոնե, պետք է տեսնի ու հասկանա այս պարզ ճշմարտությունը։ Իսկ նիկոլապատկան անգիտակից մասն իրավունք ունի դա...
Ամենաշատ