News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանադան 40 հազար փախստականի կընդունի Աֆղանստանից, հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ երկրի ներգաղթի նախարար Մարկո Մենդիչինոն հայտարարել էր, որ Կանադան պատրաստվում է ընդունել Աֆղանստանի ավելի քան 20 հազար քաղաքացու առավել խոցելի խմբերից:

«Կանադան 40.000 փախստականի է ընդունում, եւ մենք կոչ ենք անում մյուսներին եւս ակտիվացնել իրենց աջակցությունը փախստականների անվտանգ վերաբնակեցման համար»,- գրել է Թրյուդոն Twitter-ում:

Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումն Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ եւ հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի վերջին երկու շաբաթները Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ամերիկյան զինվորականների պաշտպանության ներքո, տեղի ունեցավ արեւմտյան քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների զանգվածային տարհանումը: Օգոստոսի 31-ի գիշերն ամերիկացի զինվորականները հեռացան Քաբուլի օդանավակայանից՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանն Աֆղանստանում: Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը՝ Մոհամմադ Հասան Ախունդի գլխավորությամբ, ով արտաքին գործերի նախարարն էր Թալիբանի առաջին կառավարման տարիներին եւ 2001 թվականից գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ