News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեր տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Բաքուն և Անկարան իրենց նաև ռազմական կապիտալի զգալի հատվածը դնելով, այսպես կոչված, «Թուրանական  միջանցքը» (Բաքվի բռնապետն այն կոչում է «Զանգեզուրյան», Թուրքիան՝ «Նախիջևանյան») ստանալու վրա կարող են չհասնել թե՛ դրան և թե՛  հայտնվել աշխարհաքաղաքական փակուղում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է, որ «Թուրանական միջանցքը» անհանգստացրել է ոչ միայն Իրանին, այլ նաև Հնդկաստանին, ուստի առնվազն այս երկու տարածաշրջանային գերտերությոններն ամեն ինչ անելու են, որպեսզի իրանական Պարսից ծոց - Սև ծով և հնդկական Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական և տնտեսական խոշոր ծրագրերն իրականացվեն հենց Հայաստանի տարածքով, ինչի մասին արդեն իսկ եղել են նաև պաշտոնական հայտարարություններ։

Ըստ այդմ, մեկընդմիշտ տապալելով «Թուրանական միջանցքի» գաղափարը և իրականացնելով վերոնշյալ ծրագրերը, Հայաստանը ոչ միայն կարող է զգալիորեն բարելավել իր աշխարհաքաղաքական դիրքերը մեր տարածաշրջանում, այլ նաև Բաքվի և Անկարայի թշնամական վարչախմբերին թողնել ձեռնունայն իրենց իսկ նախանշած ծուղակում։

Ահա թե ինչու է այդքան կարևոր Հայաստանի Սյունիքի մարզի ամեն մի կտոր տարածքը, որի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում Բաքվի բռնապետը խնդիրներ է ստեղժում նաև Իրանին և Հնդկաստանին այս ծրագրերի իրագործումից հետ պահելու համար։

Մեր տարածաշրջանում դեռևս ոչինչ վերջնական չէ, ուստի վախվորած և պարտվողական մոտեցումներով մենք միայն օժանդակում ենք թշնամուն, որը, որքան էլ պարադոքսալ թվա, նույնիսկ մեզնից էլ լավ է հասկանում, թե վերականգնվելու ինչպիսի հնարավորություններ ունի Հայաստանը, ուստի փորձում է հնարավորին արագ ամրագրել առկա իրավիճակը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դժվար է միջազգային կառույցներին համոզել գերիների հարցով ճնշել Ադրբեջանին, երբ դրան չի աջակցում ՀՀ-ն. Սիրանուշ Սահակյան
Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու…
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
Ամենաշատ