News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում երկու կին հինգ ամիս անցկացրել են ճաղերի հետեւում՝ Չինաստանից կոճապղպեղի թեյ պատվիրելու համար, հայտնում է Nine News-ը:

Քոնի Չոնգը եւ Մելանի Լիմը Նոր Հարավային Ուելս նահանգի Գրինաքր քաղաքից թեյի խմբաքանակ էին գնել, ինչը կասկածներ էր հարուցել ավստրալացի սահմանապահների մոտ: 2021 թվականի հունվարին ոստիկանությունը խուզարկությամբ այցելել էր կանանց տուն եւ նրանց մեղադրել թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: Ստուգումից հետո կանայք բանտարկվել էինե եւ այնտեղ անցկացրել գրեթե վեց ամիս:

Իրավապահները որպես հիմք էին ընդունել նախնական փորձաքննության արդյունքները, ըստ որի Չոնգի եւ Լիմի գնած թեյի մեջ արգելված նյութեր էին պարունակվում: Թեյի պաշտոնական փորձաքննությունը սկսվել էր միայն ապրիլին, իսկ դրա արդյունքները հայտնի էին դարձել հուլիսին:

Պարզվել է, որ թեյը թմրամիջոցների հետքեր չի պարունակում, իսկ կանայք ազատ էին արձակվել: Չոնգն ու Լիմը ներկայումս հայց են ներկայացրել վնասի փոխհատուցման համար, եւ նրանց փաստաբանը տեղի ունեցածը որպես «իր հանդիպած անարդարության ամենաակնառու դեպքերից» մեկն է որակել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության...
Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն կտրամադրի ոստիկանական բաժանմունքներ բերման  ենթարկված քաղաքացիներին
ՀՀ փաստաբանների պալատը նույնպես ստեղծել է փաստաբանական աջակցության խումբ…
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ակցիաների մասնակից 98 անձի
Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը...
Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին թմրամիջոց առաջարկելու մեջ
Արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի…
Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել ոստիկանության Աշտարակի բաժնում
Սեպտեմբերի 21-ին`ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի...
Մարին լը Պենին 10 տարվա ազատազրկում է սպառնում 
Լը Պենը և նրա կուսակցության ևս 23 անդամներ պետք է դատարանի առաջ կանգնեն՝ ԵՄ միջոցները չարաշահելու մեղադրանքով...
Ամենաշատ