News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արկտիկական սառույցների հալվելը կարող է դառնալ նոր վիրուսների եւ հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէների առաջացման պատճառ, նաեւ շրջակա միջավայր կարող են թափանցել սառը պատերազմի ժամանակների ռադիոակտիվ թափոնները։ Հոդվածն այդ մասին, ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հրապարակել է Nature Climate Change պարբերականը։

Աբերիսթուիտի համալսարանի (Մեծ Բրիտանիա) եւ NASA-ի Ռադիոակտիվ շարժման լաբորատորիայի (ԱՄՆ) գիտնականները վերլուծել են Արկտիկայի սառույցների սրընթաց հալման հետ կապված վտանգները եւ նշել դրանցից ամենավտանգավորները։ Մասնագետներն ուշադրություն են դարձրել այն բանին, որ սառը պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը իրականացրել է մոտ 130 միջուկային փորձարկում Նոր Երկիր արշիպելագի շրջանում, Խորհրդային Միությունը նաեւ Կարայան եւ Բարենցի ծովերում շահագործումից հանել եւ «թաղել» է մոտ 100 ատոմային սուզանավ։

Այժմ, երբ արկտիկական սառույցները անհետանում են, ռադիոակտիվ նյութերը կարող են հայտնվել մակերեսին, ինչն առաջ կբերի տարածքի ընդարձակ վարակում։ Կա նաեւ մեկ այլ վտանգ՝ կապված սառույցներում նիրհող վիրուսների եւ մանրէների հետ։

«Սառույցների եւ հավերժական սառածության հալվելը Արկտիկայում կարող է հանգեցնել հնագույն վիրուսների եւ մանրէների ակտիվացման, որոնք կարող են կենսունակ լինել ապասառեցումից հետո։ Միկրոբները կարող են խառնվել հալված սառույցի ջրին եւ պաթոգենների նոր սերունդ առաջ բերել, որոնց դեմ չեն օգնի գոյություն ունեցող հակաբիոտիկները»,- ասում են հետազոտության հեղինակները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ