News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ծովային եւ ցամաքային ճանապարհների հեռավորությունը եւ անբավարարությունը խոչընդոտ են մեր երկրների միջեւ շփումների եւ տնտեսական ու առեւտրային փոխգործակցության համար։ Այս մասին ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ Երեւանում հոկտեմբերի 13-ի համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է Եվրասիայի հետ առեւտրային համաձայնագիրը՝ հաշվի առնելով նաեւ ԵՄ-ի հետ Հայաստանի համաձայնագիրը։

«Հայաստանը եւ Հնդկաստանը միջազգային տրանսպորտային միջանցքի անդամներ են, որը հեռանկարներ ունի հաղորդակցությունների առումով։ Պարոն Միրզոյանի հետ քննարկել ենք Հայաստանի շահը Իրանի Չաբահար նավահանգստի օգտագործման հարցում։ Քննարկել ենք դրա օգտագործման հնարավորությունը որպես միջազգային տրանսպորտային հանգույց։ Մենք կարող ենք նաեւ դիտարկել այլ նախագծեր եւս։ Քննարկվել է չվերթների բացման հնարավորությունը»,- տեղեկացրել է ԱԳՆ ղեկավարը։

Հնդիկ նախարարը ընդգծել է հաղորդակցությունների կարեւորությունը՝ հիշեցնելով իրավիճակը Սուեզի ջրանցքում ծանծաղուտին նստած նավի հետ կապված։ «Ինչպես դա խաթարեց առեւտուրը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ։ Ուստի մեզ համար տրանսպորտային միջանցքների հարցը չափազանց կարեւոր է»,- ընդգծել է նախարարը՝ ավելացնելով, որ Հնդկաստանը գնահատում է Հայաստանի մասնակցությունը, ինչը կմեծացնի նախաձեռնության հնարավորությունները։

Նրա խոսքով՝ Չաբահար նավահանգստի զարգացումը կնպաստի Հյուսիս-Հարավ միջանցքին, նոր ցամաքային երթուղիներ կստեղծի, ավելի արդյունավետ, քան գոյություն ունեցող ծովային ուղիները։ Դա տնտեսական առաջընթացի նոր հնարավորություններ կտա։ «Նավահանգիստն Իրանում, որը Հնդկաստանն է զարգացնում, բացում է, մի կողմից, ճանապարհ դեպի Կովկաս, մյուս կողմից՝ դեպի Կենտրոնական Ասիա։ Դա նախաձեռնության մի մասն է, որի իրականացման համար մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ»,- նշել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ