News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում առաջին անգամ փորձարարորեն և տեսականորեն ցույց է տրվել ալկալիական մետաղների ատոմական «անշարժ անցումների» գոյությունը, որոնք կարող են լինել ատոմական անցումների հաճախության նշիչներ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ատոմի գերնուրբ կառուցվածքի մակարդակների մագնիսական ենթամակարդակները արտաքին մագնիսական դաշտում «խառնվում» են։ Ենթամակարդակների «խառնումը» չի կրում անկանոն բնույթ։ Այն բերում է ատոմական անցումների հավանականությունների և հաճախային շեղումների փոփոխության։

Այս «խառնման» հետևանքներից են ի սկզբանե «արգելված անցումների»՝ մագնիսականորեն ինդուկցված անցումների առկայությունը և դրանց ազդեցությունը շրջանային դիքրոիզմում, էլեկտրամագնիսականորեն ինդուկցված թափանցելիությունում և այլն։ Ատոմական ենթամակարդակների «խառնման» հետևանքներից է համարյա «անշարժ անցումների» գոյությունը։

Այդ անցումների հաճախային շեղումները մնում են համարյա անփոփոխ մագնիսական դաշտի բավական մեծ տիրույթում։ Տեսական և փորձարարական հետազոտությունների արդյունքում աշխատության հեղինակները՝ Արմեն Սարգսյանը, Արա Տոնոյանը, Դավիթ Սարգսյանը, ցույց են տվել «անշարժ անցումների» գոյությունը, դրանց հաճախային շեղման դիրքի համեմատական անշարժությունը։

Գիտնականները ցույց են տալիս, որ պահպանվում են սպեկտրալ անցումների հաճախությունների դիրքերը և ամպլիտուդները, ինչը կիրառելի է քանակական սպեկտրասկոպիայի համար: Առաջարկվող տեխնիկան հաջողությամբ կիրառվել և փորձարկվել է գերճնշման պառակտման և ատոմային անցման հավանականությունների չափման, ատոմային հաճախականության հղման մշակման, իզոտոպային առատության որոշման, ատոմ-մակերևույթ փոխազդեցության ուսումնասիրության և ատոմային անցման հաճախության մագնիսական դաշտով պայմանավորված փոփոխության որոշման համար:

Հետազոտության արդյունքները տպագրվել են միջազգային գիտական առաջատար ամսագրերում՝ «The European Physical Journal», «Журнал экспериментальной и теоретической физики», «Optics Letters»: Հետազոտությունն իրականացվել է ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ Ֆրանսիայի Բուրգունդիայի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Լերուայի լաբորատորիայի հետ համագործակցությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կարգելափակի TikTok-ն իր բոլոր սարքերում
Կառավարության սարքերում TikTok-ն արգելելու մասին կառավարության որոշումից հետո Համայնքների եւ Լորդերի պալատների հանձնաժողովները որոշել են, որ TikTok-ը կարգելափակվի բոլոր խորհրդարանական սարքերում․․․
Կարևոր հարցերից մեկը որակյալ մասնագետների պակասն է, նրանց Գյումրիում պահելու, արտահոսքը կանխելու խնդիրը․ ԲՏԱ նախարար
Ռոբերտ Խաչատրյանը շրջայց է կատարել տեխնոկենտրոնի ճարտարագիտության և մուլտիմեդիայի...
Չեխիայի խորհրդարանը պատգամավորներին արգելել է օգտվել TikTok-ից
Արգելքը սահմանվել է  խորհրդարանի ղեկավարության կողմից՝ Կիբեր եւ տեղեկատվական անվտանգության ազգային․․․
Նոր որոշում. Արամի 44 հասցեում կիրականացվի «Թումո ստուդիաներ» անվճար կրթական ծրագիրը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում որոշում է կայացրել, որով...
Ապրիլի 3-ից 1800 դրամ/30 օր սակագնով հասանելի Z կանխավճարային սակագնային պլանը կարխիվացվի. Վիվա-ՄՏՍ
Այն բաժանորդները, որոնք արդեն օգտվում են «Z»  կանխավճարային սակագնային պլանից…
Բիթքոինի փոխարժեքը 2023թ. ընթացքում կհասնի 35 հազար դոլարի. Bloomberg
Բիթքոինը սրընթաց բարձրանում է...
Ամենաշատ