News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փաստ է՝ Նիկոլ Փաշինյանը ուզում է, որ հատկապես Սյունիքում լինեն իր յուրայինները, խամաճիկները, որոնք ոչ մի կերպ չեն արձագանքելու Սյունիքում ստեղծված իրավիճակին և հնարավոր զարգացումներին: Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա ընդգծել է, որ եթե Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն անազատության մեջ չլիներ, ապա Գորիս-Կապան միջպետական ճանապարհին առաջացած խնդրի առնչությամբ անպայման ակտիվություն կդրսևորեր։

«Երբ ես ԱԺ-ում հարց եմ բարձրացնում, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի հատվածում ադրբեջանցիները լայնածավալ շինարարական աշխատանքներ են տանում, ի՞նչ է արվում՝ որևէ մեկը պատասխան չունի։ Վստահ եմ, որ պարոն Առուշանյանը, նրա տեղակալները, որոնցից գրեթե բոլորը նույն քաղաքական հետապնդմանն են ենթարկվում, ազատության մեջ ակտիվ գործունեություն կծավալեին, մեզ հստակ պատասխաններ կտային, կկանխարգելեին»,- ասել է Գրիգորյանը։

Պատգամավորի խոսքով՝ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ ռեպրեսիաները նրանց դիրքորոշման պատճառով են, քանի որ վերջիններն ակնհայտորեն դեմ են արտահայտվել զիջումներին։ Բացի այդ, Փաշինյանը վրեժխնդիր է լինում նրանցից, նպատակներից մեկն էլ հոկտեմբերի 17-ին Գորիսում կայանալիք ընտրություններին Առուշ Առուշանյանի ներկա գտնվելը բացառելն է, որպեսզի իշխանությունն ավելի ազատ լինի՝ իր մանիպուլյատիվ գործողություններում։

Աննա Գրիգորյանն արձագանքել է նաև Գորիսում իշխանական թեկնածուի քարոզարշավն ակտիվ իրականացնող ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարություններին, որոնցով Առուշ Առուշանյանին զրպարտելու փորձ է արվել։ Խաչատրյանը, հիշեցնենք, կասկածի տակ էր դրել Առուշանյանի մասնակցությունը պատերազմին, ինչից հետո ՀՀ ՊՆ ԶՈՒ և ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումից տրամադրվել էր տեղեկանք, որում նշված է Առուշ Առուշանյանի՝ պատերազմական գործողություններին մասնակցության ժամանակացույցը:

«Երբ պարոն Առուշանյանը իր գործընկերների հետ կազմակերպում էր Սյունիքի ինքնապաշտպանությունը, պարոն Խաչատրյանը և նրա գործընկերները, թուղթ ու գրիչը վերցրած, դիմում էին ԱԺ-ի համապատասխան մարմնին, որպեսզի գումար վերցնեն՝ հասնելու Սյունիք և Արցախ։ Երևի սեփական միջոցներն ափսոսում էին, չգիտեմ։ Համենայնդեպս, երբ պարոն Առուշանյանն, իր կյանքը վտանգելով, հնարավոր բոլոր ռեսուրսները կենտրոնացնելով՝ իրականացնում էր Սյունիքի ինքնապաշտպանությունը, նույն մարդիկ պետբյուջեից փող էին վերցնում, որպեսզի հասնեն այնտեղ»,- այս առնչությամբ ասել է Գրիգորյանը։

Նա շեշտել է նաև, որ ո՛չ Արմեն Խաչատրյանից, ո՛չ նրա իշխանական գործընկերներից Սյունիքի շահերի պաշտպանության մասին հայտարարություն հասարակությունը երբևէ չի լսել։

«Պատերազմից հետո, դեկտեմբերի 17-ին, երբ բոլորիցս գաղտնի առանձին հուշագրով հանձնվել են Սյունիքի ստրատեգիական նշանակության բարձունքներն ու ճանապարհները, մի անգամ չսլեցինք, որ պարոն Խաչատրյանը հրապարակավ ասի՝ այս ի՞նչ եք անում։ Մի այդպիսի հրապարակային հայտարարություն չհնչեց այն ժամանակ, երբ Գորիս-Կապան ճանապարհն էր փակվում։ Բա ձեր հայրենի Գորիսն է, այդքան խոսում էիք․ մի հայտարարություն անեիք, երբ ճանապարհը փակվել էր, երբ մեր հայրենակիցները շրջափակման մեջ էին, Շուռնուխը, Որոտանը, Բարձրավանը մնացել էին բլոկադայի մեջ։ Այդ ժամանակ հայտարարություն անեիք»,- նշել է պատգամավորը։

Աննա Գրիգորյանը հավելել է, որ միայն նախընտրական շրջանում է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը «հիշել» Գորիսում առկա խնդիրների մասին և այժմ ամենուր հայտարարում է, որ կառավարությունը մեկ միլիարդ է հատկացնում դրանց լուծման համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ