News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 10-ին 67-ամյա մի կին ոստիկանության Մալաթիայի բաժնում տվել էր հաղորդում, որ նախորդ օրը, երեկոյան ժամը վեցին, իրենց տան մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել էր իր դրամապանակը, որի մեջ եղել է 186 հազար դրամ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Կողոպուտի բացահայտումը բարդացնող հանգամանք էր ուշ ահազանգը, ինչը, սակայն, չխանգարեց ոստիկաններին` խնդիրը լուծել օպերատիվ եղանակով:

Բաժնի համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 11-ին պարզվեց, որ կողոպուտը կատարել է Վերին Չարբախի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ բաժին, տվեց խոստովանական բացատրություն և ներկայացրեց հափշտակվածն ամբողջությամբ:

Հանգամանքները նախաքննոթյամբ պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ