News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անկախ դիտորդ դաշինքը հրապարակել էր տեղեկատվություն, որ ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի 2021թ․ հոկտեմբերի 6-ին ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում խոշորացված բոլոր համայնքներում ՏԻՄ օրենքի 23-րդ և 26-րդ հոդվածների դրույթների համաձայն դադարեցվում են համայնքների ավագանիների և ղեկավարների լիազորությունները։

Երեկ արդեն մի շարք համայնքներում Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ նշանակվել են համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարներ։ Հստակ չէ, սակայն թե արդյոք այդ համայնքների բոլոր բնակավայրերի ղեկավարներն ու ավագանիներն իրազեկված են իրենց լիազորությունների դադարեցման մասին:

Դաշինքի տարածած հաղորդագրության համաձայն, ըստ էության՝ խոշորացված համայնքների բնակավայրերի մի մասի ղեկավարների լիազորությունները դադարեցնելը, միաժամանակ մյուսներինը պահպանելը տարբերակված և կամայական մոտեցում է, ինչն ամենևին չի նպաստում համայնքների խոշորացման և տեղական ինքնակառավարման նոր մարմինների նկատմամբ հանրային վստահության ձևավորմանը։

Գտնում ենք, որ․

խոշորացված համայնքների բոլոր ավագանիների և ղեկավարների լիազորությունների դադարեցումը պիտի իրականացվի օրենքի տառին համապատասխան և միևնույն սկզբունքով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պետք է տեղեկատվություն հրապարակվի, թե արդյոք համապատասխան համայնքապետարանների աշխատակիցները պատշաճ ծանուցվել են իրենց հետ աշխատանքային պայմանագրերի լուծման ժամկետների և հիմքերի վերաբերյալ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պետք է հստակ և ամբողջական իրազեկում հրապարակվի, թե ինչպես է կազմակերպվելու և իրականացվելու այդ համայնքներում գույքի և գործառույթների հանձնում/ընդունումը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է առավել լայն իրազեկում իրականացնեն նոր ընտրակարգի վերաբերյալ, այդ թվում՝ հենց գործող ՏԻՄ մարմինների շրջանում։

Տպել
Ամենաշատ