News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ավարտվել է Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստը...

Ավարտվել է Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստը։ Այս տարի խորհրդի նախագահությունը ստանձնել էր Հայաստանի Հանրապետությունը։

Եզրափակիչ հանդիպումը մեկնարկել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթներով։ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ գործընկերների հետ քննարկումները մասնակից երկրների հարկային ծառայություններին օգնում են նախանշել զարգացման հեռանկարները․ «Ներկայում հարկային մարմիններին առնչվող խնդիրների լուծումը մեծապես կախված է հարկային վարչարարության մեջ առաջադեմ թվային տեխնոլոգիաների գործածումից, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ժամանակակից գործիքների կիրառումից, ինչպես նաև մեր երկրների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ընդլայնումից»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է համակարգող խորհրդի դերը՝ ձևավորելու փոխգործակցության ճկուն հարթակ, միաժամանակ շեշտել հարկային վարչարարության բարելավման նշանակությունը ՀՀ կառավարության համար․ «Վերջին տարիներին մենք բեկում ենք գրանցել Հայաստանում վարչարարության թվայնացման, թափանցիկության, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների կատարելագործման, նաև հարկային ծառայության նկատմամբ վստահության ամրապնդման և հարկային կարգապահության բարձրացման գործում»:

Նիստի գլխավոր թեման ԱՊՀ մասնակից պետություններում հարկային ստուգումների արդյունավետության բարձրացումն էր։ ՊԵԿ-ը ներկայացրել է Հայաստանում այս ուղղությամբ կատարվող աշխատանքը։ Քննարկվել է նաև ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը։

Տարվա գլխավոր ձեռքբերումն այն է, որ առաջին անգամ հնարավոր դարձավ տվյալներ փոխանակել ԱՊՀ անդամ երկրների հարկային ծառայությունների միջև։ Դա էապես կբարձրացնի հարկային վարչարարության արդյունավետությունը։

Հարկային մարմինների համակարգող խորհրդի ամփոփիչ նիստին նախորդել են փորձագետների հետ քննարկումները, որոնց ժամանակ դիտարկվել են հարկային վարչարարության հրատապ մի շարք հարցեր։ Եզրափակիչ նիստին ելույթով հանդես են եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարարը և ԱՊՀ գործադիր կոմիտեի տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրենը։

ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստն անցկացվելու է Բելառուսում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ