News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահը առաջին ատյանի երեք դատավոր է նշանակել։ Նախագահի մեկ հրամանագրով Նանա Դալլաքյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի ԲԴԽ-81-Ո-207 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Նանա Դալլաքյանին նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,– ասվում է հրամանագրում:

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գնել Գասպարյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի ԲԴԽ-81-Ո-218 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,– ասվում է հրամանագրում:

ՀՀ նախագահի երրորդ հրամանագրով Դիանա Ղուկեյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի ԲԴԽ-81-Ո-219 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Ղուկեյանին նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,– ասվում է հրամանագրում:

Տպել
Ամենաշատ