News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը


Politik.am-ը գրում է. «Գոծող իշխանությունները անգամ խայտառակ պարտությունից եւ բանակը ջախջախելուց հետո են շարունակում խոսել նախկին իշխանությունների ժամանակ բանակում առկա որոշակի թերացումների մասին։ Սա այն դեպքում, երբ հիմա առաջնագիծը գտնվում է խայտառակ վիճակում։

Politik.am-ի ձեռք տակ են հայտնվել կադրեր Սյունիքի մարզի դիրքերից։ Ինչպես տեսանելի են այս կադրերից, զինծառայողները քնում են կացարանում, որը կառուցված է լաթի կտորներից։ Զինվորները, ինչպես հասկանալի է կադրերից, քնում են անձրեւի տակ։

Ահա սա այն ամենն է ինչ արել են բանակի համար իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում։ Զինվորների կացարանի մեղմ ասած անմխիթար վիճակը պատերազմից հետո պաշտպանության նախարար դարձած Վաղարշակ Հարությունյանի եւ գործող նախարար Արշակ Կարապետյանի աշխատանքի հետեւանքն է։

Փաշինյանի կառավարությունը, ըստ էության, տապալել է բանակը վերականգնելու խնդիրն ամբողջապես եւ անգամ տարրական կենցաղային խնդիրները լուծված չեն։ Այս ամենին գնահատական պետք է տա հանրությունը։

Ներկայացված կադրերը նաեւ խոսուն վկան են այն մասին, որ այս իշխանությունները որեւէ կերպ չեն ամրարցրել առաջնագիծը եւ ըստ էության նպատակ էլ չունեն սահմանների պաշտպանունակությունը բարձրացնել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր իշխանությունն առաջարկում է ընտրություն կատարել վատի ու վատթարագույնի, մեռնելու կամ քարշ գալու միջև. Աբրահամյան
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Հայաստանի համար անվտանգություն ապահովող համակարգերը նպատակային ձևով շարքից հանվեցին, ընդ որում…
Ալեն Սիմոնյանի ձայնագրությունն արվել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը․ խոսնակ
Ի սկզբանե պայմանավորվել են, որ ուղղակի զրուցում են և այն չի արձանագրվելու․․․
Ռոբերտ Քոչարյանն Ալիևի համար վատ երազ է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ երազելի. Արամ Վարդևանյան
ՌԴ արտգործնախարարության հայտարարությունն այդ մանիպուլյացիան կանխելուն կամ այդ փուչիկը պայթեցնելուն էր ուղղված։ Բառացի եկեք նշենք…
Նազարբաեւը նշել է ԼՂ հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերը
ԱՄՆ-ն պետք է ծափահարի, այլ ոչ թե քննադատի Ռուսաստանի քայլերը․․․
Հայկ Մամիջանյան. Բաքուն փորձում է Ղարաբաղի շուրջ բանակցությունները դուրս բերել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափից
«Կարելի է պատկերացնել, թե որքան թույլ են Հայաստանի դիրքերը, եթե Ադրբեջանը համարձակվում է նման քայլի գնալ...
Մխիթարաշեն գյուղի տներից մեկի ուղղությամբ ադրբեջանական դիրքից կրակահերթ արձակելու քրգործը վարույթ է ընդունվել․ Արցախի ՔԿ
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել...
Ամենաշատ