News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքերի կեսից ավելին՝ 54 տոկոսը, կարծում է, որ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը պարտվելու է առաջիկա ընտրություններում՝ ըստ MetroPoll-ի հարցման։

Հարցվածների 38 տոկոսը հայտարարել է, որ ԱԶԿ-ն կվերընտրվի։ ԱԶԿ-ն 2018 թվականի համընդհանուր ընտրություններում հավաքել է ձայների 43 տոկոսը:

Էրդողանին հանրային աջակցությունը նվազում է վատ տնտեսական գործունեության, ֆինանսական վատ կառավարման մասին պնդումների, COVID-19 համաճարակի դեմ պայքարի ձախողումների, անտառային հրդեհների եւ ջրհեղեղների նկատմամբ իր կառավարության արձագանքի եւ ավտորիտարիզմի աճի պատճառով:

 Ըստ MetroPoll-ի հարցման՝ 2018 թվականի հունիսի 24-ի ընդհանուր ընտրություններին ԱԶԿ-ի օգտին քվեարկած քաղաքացիների 66 տոկոսը հայտարարել է, որ կուսակցությունը կվերընտրվի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ