News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանը Modafean-e Aseman-e Velayat 1400 (Վիլայաթի երկնքի պաշտպաններ 1400) զորավարժությունների ընթացքում հաջողությամբ փորձարկել է «Ջոշան» եւ «Հաթամ» հակաօդային պաշտպանության համակարգերը:

«Ջոշան» եւ «Հաթամ» ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ցածր բարձրության թիրախները, որոնք փորձել են ներթափանցել վարժանքների նշված տարածք, հայտնում է Mehr-ը:

Հաթամ ալ-Անբիա հակաօդային պաշտպանության ազգային հենակետի հրամանատար, բրիգադի գեներալ Գադեր Ռահիմզադեն ասել է, որ վարժանքների ընթացքում «Ջոշան» եւ «Հաթամ» ՀՕՊ համակարգերն առաջին անգամ են փորձարկվել:

Նա հավելել է, որ «Ջոշան» հրթիռային համակարգը «Խորդադ-15»-ի արդիականացված տարբերակն է` պասիվ ռադիոլոկացիոն ռադարի օգտագործմամբ, որը փորձնական հրաձգությունն առաջին անգամ է անցել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ