News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը դատի է տվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Դատավորը պահանջում է, որ նախարարությունը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված նորմի հիման վրա իրեն որպես դատավորի լիազորությունների դադարեցման հիմքով, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ 6-րդ մասով նախատեսված կենսաթոշակ նշանակի։

Գործը քննելու է դատավոր Աղասի Դարբինյանը: Այս գործով առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 3-ին։

Տպել
Ամենաշատ