News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակությանը:

NEWS.am-ին այս մասին հայտնել է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է. «Մենք միշտ մեծ նշանակություն ենք տվել Հնդկաստանի հետ հարաբերություններին, եւ դրանք միշտ ջերմ են եղել: Անկեղծ ասած, զարմացած եմ, որ Դուք Հնդկաստանի առաջին արտգործնախարարն եք, ով այցելում է Հայաստան: Սա իսկապես զարմանալի է, քանի որ տպավորությունն այնպիսին է, որ Հնդկաստանը Հայաստանում եւ Հայաստանը Հնդկաստանում բավականին լավ են ներկայացված: Սակայն, հավանաբար, այս փաստի մեջ կա որոշակի խորհրդանիշ, եւ մենք ունենք բազմաթիվ բացեր, որոնք պետք է լրացվեն:

Շատ ուրախ եւ երախտապարտ եմ մեր աշխատանքը ակտիվացնելու Ձեր տրամադրվածության համար: Հիշում եմ, թե ինչպես Դուշանբեում մեր արտգործնախարարի հետ Ձեր հանդիպումից հետո մենք զրույց ունեցանք, եւ դրա գնահատականը կայանում էր նաեւ նրանում, որ մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ, որոնք, գուցե, ճիշտ չենք օգտագործել, եւ այժմ պետք է ամեն բան անենք բացերը լրացնելու համար: Մենք ոչ միայն ցանկանում ենք արտահայտել մեր պատրաստակամությունը, այլեւ ունենք կոնկրետ գաղափարներ եւ առաջարկներ այն մասին, թե ինչի շուրջ կարելի է համագործակցել: Պետք է ընդգծեմ, որ մենք նաեւ նշել ենք այս մտադրությունը եւ տվյալ օրակարգը 2019 թվականին Նյու Յորքում վարչապետ Մոդիի հետ հանդիպման ժամանակ, այնուհետեւ պայմանավորվել ենք կոնկրետացնել մեր գործողությունները: Սակայն, ցավոք, դրանից անմիջապես հետո սկսվեց կորոնավիրուսային համավարակը:

Մենք սովորեցինք աշխատել կորոնավիրուսային հիվանդության պայմաններում եւ, հուսով եմ, առաջ կշարժվենք: Պարոն նախարար, եւս մեկ անգամ ողջունում եմ Ձեր այցը Հայաստան եւ հույս ունեմ, որ այն պատմական կլինի ոչ միայն վիճակագրական տեսանկյունից, այլեւ բովանդակության առումով»: Հնդկաստանի արտգործնախարարն իր հերթին ասել է. «Ձերդ գերազանցություն, անկեղծ ասած, ես ինքս շատ զարմացած էի, երբ իմացա, որ Հնդկաստանի ոչ մի արտգործնախարար չի այցելել Հայաստան: Ես բացահայտեցի այդ փաստը, երբ առաջին անգամ հանդիպեցի իմ գործընկեր Արարատ Միրզոյանին Դուշանբեում:

Ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ, որ եթե անգամ այն, ինչ պետք է տեղի ունենար այն ժամանակ, տեղի չի ունեցել, այսօր մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր պոտենցիալ հարաբերություններին: Համաձայն եմ Ձեզ հետ՝ բավականին լավ ենք տրամադրված, սակայն մեր հարաբերությունները զարգացնելու համար պետք է անցնենք գործնական եւ շոշափելի քայլերի»: ՀՀ վարչապետը ողջունել է Հնդկաստանի գործնական մոտեցումը եւ հաստատել հայ-հնդկական գործընկերությունը նոր փոխշահավետ նախաձեռնություններով հարստացնելու Հայաստանի պատրաստակամությունը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա եւ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել տնտեսական ծրագրերին` հաշվի առնելով չօգտագործված տնտեսական մեծ ներուժը: Հնդկաստանի արտգործնախարարն առաջարկել է կազմակերպել գործարար համաժողով կամ գործարար առաքելություն ուղարկել Հայաստան: Փաշինյանը ողջունել է այս գաղափարը` այն համարելով փոխշահավետ հնարավորություն` տեղում Հայաստանի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու եւ հայ-հնդկական գործարար կապերը ակտիվացնելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Նիկոլ Փաշինյանը եւ Սուբրամանյամ Ջայշանկարը կրթության ոլորտում համագործակցությունը համարել են հայ-հնդկական գործընկերության հաջողված օրինակ՝ համաձայնվելով, որ այս օրինակով անհրաժեշտ է զարգացնել կապերը ենթակառուցվածքների, զբոսաշրջության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ադամանդի մշակման եւ այլ ոլորտներում: Հանդիպման ավարտին Հնդկաստանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ իր այցը սկիզբ կդնի հայ-հնդկական նոր ինտենսիվ գործընկերությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Ամենաշատ