News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է «անսովոր ազդանշաններ», որոնք գալիս են Ծիր Կաթինի սրտից, եւ կասկած կա, որ դրանց աղբյուրը «աստղային օբյեկտների նոր դասը» կարող է լինել, հայտնում է CNBC-ը:

Տիեզերքի օբյեկտները, ինչպիսիք են մոլորակները, գիսաստղերը, գազի հսկա ամպերը եւ աստղերը, ունեն փոփոխվող մագնիսական դաշտեր եւ արտադրում են ռադիոալիքներ, որոնց կարելի է Երկրի վրա տարածված ռադիոաստղադիտակների մեծ զանգվածների միջոցով որսալ:

Սակայն նոր ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Astrophysical Journal-ում, մանրամասն նկարագրվում է ռադիոալիքների հայտնաբերման մասին, որոնք նման չեն այն ամենին, ինչ նախկինում գիտնականները հանդիպել են:

«Սկզբում մենք մտածում էինք, որ դա կարող է պուլսար լինել` պտտվող մահացած աստղի շատ խիտ տեսակ, կամ աստղի այնպիսի տեսակ, որը արեւի հսկայական բռնկումներ է ճառագայթում: Բայց այս նոր աղբյուրի ազդանշանները չեն համապատասխանում նրան, ինչ մենք ակնկալում ենք այս տիպի երկնային օբյեկտներից»,- ասում է հետազոտության գլխավոր հեղինակ Ցզիտենգ Վանը:

«Այս նոր ազդանշանի ամենատարօրինակ հատկությունն այն է, որ այն ունի շատ բարձր բեւեռացում: Սա նշանակում է, որ նրա լույսը տատանվում է միայն մեկ ուղղությամբ, բայց այդ ուղղությունը պտտվում է ժամանակի ընթացքում»,- ասել է Վանը:

«Օբյեկտի պայծառությունը նույնպես կտրուկ փոխվում է՝ 100 անգամ, եւ ազդանշանը միանում ու անջատվում է, ըստ երեւույթին, պատահականորեն: Մենք երբեք նման բան չենք տեսել»,- հավելել է նա:

Օբյեկտից ստացված ազդանշանները, որոնք կոորդինատների պատճառով ստացել են ASKAP J173608.2-321635 անվանումը, անցյալ տարվա ինն ամիսների ընթացքում գրանցվել են վեց անգամ: Գիտնականներն ասել են, որ փորձել են օբյեկտը գտնել տեսողական լույսի ներքո, սակայն չի հաջողվել:

Աստղագետներն ասում են, որ նախատեսում են շարունակել օբյեկտի դիտարկումը, որպեսզի հասկանան, թե դա ինչ կարող է լինել, եւ հույս ունեն, որ կատարելագործված աստղադիտակները, որոնք կհայտնվեն առաջիկա տարիներին, կօգնեն լուծել այս առեղծվածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ