News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այս տարվա ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում TikTok-ը հարթակից հեռացրել է ավելի քան 80 միլիոն տեսանյութ՝ բովանդակության կանոնները խախտելու համար, հաղորդում է AP-ն:

Ընկերության համայնքային սկզբունքների պահպանման մասին վերջին զեկույցի շրջանակներում TikTok-ը հաղորդել է, որ այդ թիվը կազմում է այս ընթացքում կայքում տեղադրված ընդհանուր տեսանյութերի 1%-ից պակաս մասը:

Ընդհանուր առմամբ, ըստ TikTok-ի, եռամսյա հաշվետու ժամանակահատվածում ամբողջ աշխարհում հեռացվել է 81 518 334 տեսանյութ, ընդ որում՝ դրանց 94,1%-ը հեռացվել է նախքան օգտագործողի կողմից դրանց մասին հայտնելը:

Ընկերությունը հայտարարել է, որ ջնջված բովանդակության 87,5%-ը նույնպես ոչ ոք չի դիտել:

TikTok-ի վստահության եւ անվտանգության բաժնի ղեկավար Կորմակ Քինանն ասել է, որ հարթակը «անշեղորեն առաջընթաց է ապրում» «ատելության վարքագծի» եւ այլ բովանդակության ակտիվորեն հայտնաբերման գործում: «Օրինակ՝ ոտնձգությունների եւ ահաբեկման տեսանյութերի 73,3%-ը հեռացվել է նախքան որեւէ հաղորդագրության հայտնվելը՝ այս տարվա առաջին եռամսյակի 66,2%-ի համեմատ, մինչդեռ ատելության վարքագծի տեսանյութերի 72,9%-ն է հեռացվել նախքան որեւէ հաղորդագրության հայտնվելը՝ հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում 67,3%-ի համեմատ»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ