News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին համաձայնել է բժիշկների բազմաֆունկցիոնալ խմբի միջոցով իր առողջական վիճակը մանրամասն ուսումնասիրելուն եւ վերլուծելուն: Այս մասին հայտարարել է նրա փաստաբաններից մեկը՝ Գեորգի Գելխաուրին, փոխանցել է Interpressnews-ը:

«Միխայիլ Սահակաշվիլին չի առարկում այդ բժիշկների ներգրավմանը: Պարզապես կարեւոր է նրա անձնական բժշկի այցը քրեակատարողական հիմնարկ: Այո, Միխայիլ Սահակաշվիլին համաձայն է, ոչ ոք թաքցնելու ոչինչ չունի: Նա շատ առույգ է բարոյական տեսանկյունից: Ավելի շատ շահարկում է հանդիսանում այն, երբ խոսում ենք մի խումբ բժիշկների մասին, երբ նրա անձնական բժշկին այցելելու հնարավորություն չի տրվում: Միխայիլ Սահակաշվիլին համաձայնել է, որպեսզի խուսափի շահարկումներից, սակայն անձնական բժշկի այցը կարեւոր է», - ասել է Գելխաուրին:

Վրաստանի արդարադատության նախարարությունը ավելի վաղ դիմել է Առողջապահության նախարարության ղեկավարին՝ խնդրելով առանձնացնել բժիշկների բազմաֆունկցիոնալ խումբ Միխայիլ Սահակաշվիլիի առողջական վիճակն ուսումնասիրելու եւ մանրամասն վերլուծելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ