News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները մեծ ծավալի տեղեկատվություն ունեն այն մասին, որ ԱՄՆ-ը համակարգող դեր է խաղում Համագործակցության երկրների դեմ Արեւմուտքի ապակառուցողական աշխատանքում:

«Մենք կուտակել ենք բազմաթիվ նյութեր, որոնք վկայում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարեւոր համակարգող դեր է խաղում մեր երկրների դեմ ուղղված ապակառուցողակամ աշխատանքում»,- ասել է Նարիշկինը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ժամանակ:

ԱՄՆ-ը՝ իր դաշնակիցների հետ, ցանկանում է ապակայունացնել իրավիճակը ԱՊՀ երկրներում՝ այնտեղ տարբեր մակարդակներում ընտրությունների նախաշեմին, հավելել է Նարիշկինը: «Տարբեր ուղիներով մեր հատուկ ծառայություններին հասնող տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ չվերականգնվելով Աֆղանստանից փախչելու հետ կապված պարտությունից, որն, իհարկե, լուրջ քաղաքական եւ բարոյական վնաս է հասցրել Վաշինգտոնին, չնայած դրան, Վաշինգտոնը ոչ միայն մշակում, այլեւ իրականացնում է իր ապակառուցողական ծրագրերը»,- ասել է Նարիշկինը:

«Եւ այստեղ կարելի է հիշատակել Կենտրոնական Ասիայում ամերիկյան ներկայության ընդլայնման ձգտումը, ինչպես նաեւ վերջերս ստեղծված Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական նոր դաշինքը, ինչպես նաեւ Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների կողմից իրավիճակի ապակայունացմանն ուղղված ծրագրերը՝ տարբեր մակարդակներով մի շարք ընտրությունների նախաշեմին, որոնք առաջիկա տարիներին կանցնեն մեր պետություններում»,- հավելել է Նարիշկինը:

Հետախուզական գործունեության վերաբերյալ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի պատվիրակությունները:

Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ երկրներում անվտանգության եւ կայունության ապահովման ոլորտում հատուկ ծառայությունների փոխգործակցության արդիական հարցերը՝ մեր պետությունների վրա կոլեկտիվ Արեւմուտքի ապակառուցողական ազդեցության համատեքստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ