News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է  ստացվել, որ «որովայնի առաջային պատի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի: 

Ոստիկանները  պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 51-ամյա Շահեն Ն.-ն է:

Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Մալաթիայի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը  20:00-ի սահմաններում Անդրանիկի փողոցի 108 շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ  Շահեն Ն.-ին իր մոտ եղած դանակով հարվածել է Երևանի բնակիչ, 13-ամյա Արսեն Ս.-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ