News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Մինսկում նեղ ձեւաչափով մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

ԲԵԼՏԱ-ի տեղեկատվությամբ՝ միջոցառման անցկացման վայր է ընտրվել «Պրեզիդենտ-Օթելը»։ Համագործակցության երկրների արտաքին գործերի նախարարները կհանդիպեն նեղ ձեւաչափով եւ ընդլայնված կազմով։ Սպասվում է, որ նրանք կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի հրատապ հարցերի եւ ԱՊՀ-ում փոխգործակցության վերաբերյալ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների քննարկմանն են ներկայացված մի քանի փաստաթղթեր։ Դրանք են՝ ԱՊՀ մասնակից պետությունների Պատմաբանների եւ արխիվային աշխատողների միջազգային ասոցիացիայի (հանձնաժողովի) մասին որոշման նախագիծը, համատեղ հայտարարությունը Կենսաբանական եւ թունավոր զենքի արգելման կոնվենցիայի ամրապնդման մասին, բազմամակարդակ միջԱԳՆական խորհրդակցությունների անցկացման 2022թ. պլանը Համագործակցությունում, ահաբեկչությանը եւ ծայրահեղականության այլ դրսեւորումներին դիմակայելու խնդիրների հետազոտման բազային կազմակերպության ստեղծման որոշումը, մեթոդական հանձնարարականներ ԱՊՀ-ում կնքվող միջազգային պայմանագրերի նախագծերի մշակման  վերաբերյալ եւ այլն։

Վաղը տեսակոնֆերանսի ձեւաչափով, Բելառուսի նախագահությամբ, տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Գագաթաժողովում նախատեսվում է մի քանի հայտարարություններ ընդունել՝ կազմակերպության 30-ամյակի առիթով, կենսաբանական անվտանգության ապահովման եւ միգրացիայի ոլորտում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ։

Նախատեսված է եւս երկու փաստաթղթի ստորագրում, որոնք վերաբերելու են փոխգործակցությանն անվտանգության ոլորտում։ Դրանք են՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լեգալացման, ահաբեկչության ֆինանսավորմանը եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորմանը դիմակայելու մասին պայմանագիրը, ինչպես նաեւ ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի մասին որոշումը։

Բացի այդ, նախատեսվում է հաստատել գերագույն (բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի կազմավորման մասին համաձայնագիրը եւ ընդունել որոշում Կոմրատ (Մոլդովա) քաղաքը 2023թ. Համագործակցության մշակութային մայրաքաղաք հայտարարելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների զրույցը կարող է հանգստացնել իրավիճակը. Մարկեդոնով
Միաժամանակ, զգացվում է, որ Երեւանը պատրաստ չէ (գոնե դեռ) հարաբերություններում խորացող անջրպետին...
Կստեղծվի ԱՊՀ դատական փորձաքնությունների միջպետական խորհուրդ
Համաձայնագրով կկազմակերպվի ու կհամակարգվի ԱՊՀ մասնակից պետությունների դատական փորձաքննության մարմինների փոխգործակցությունը…
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին Մոսկվայում
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին...
ԱՊՀ երկրների ՆԳՆ-ների հանդիպմանը քննարկվել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հարցեր
ԱՊՀ անդամ պետությունների ՆԳՆ-ների քրեական ոստիկանության ղեկավար կազմի հանդիպմանը...
ՆԳՆ Փրկարար ծառայությունը մասնակցել է ԱՊՀ երկրների միջպետական խորհրդի առցանց նիստին
Տիգրան Պետրոսյանը հանդես է եկել ելույթով, որտեղ կարևորել է ԱՊՀ կոմիտեի ջանքերն ու նախաձեռնությունները՝ ուղղված արտակարգ իրավիճակների ոլորտում...
ԱՊՀ երկրներն արտահայտվել են ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին բոլոր մասնակից պետությունների մասնակցության օգտին
Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ