News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում գոլֆի երկրպագուն նշել է իր ծննդյան 100-ամյակն ու բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը, փոխանցում է ABC News-ը:

Ջոն Սքիփերն ասել է, որ գոլֆը միշտ եղել է իր կիրքը: Նա 1944 թվականից Royal Adelaide Golf Club-ի անդամ է եւ վերջին 77 տարիների ընթացքում խաղացել է առնվազն շաբաթը մեկ անգամ:

Հարյուրամյակին նա շնորհավորանքներ է ստացել Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնից եւ ՄԲ թագուհի Եղիսաբեթ Երկրորդից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տղամարդը ծառայել է բանակում, իսկ ավելի ուշ սովորել բժշկություն եւ աշխատել որպես գինեկոլոգ: Երբ հարցնում են երկարակեցության գաղտնիքի մասին, գոլֆի սիրահարը պատասխանում է, որ դա իր լավ գեների պատճառով է: «Ես ապրել եմ սովորական կյանքով: Բայց ես շատ բախտավոր եմ, քանի որ հաղթահարել եմ բազմաթիվ հիվանդություններ եւ առողջական այլ խնդիրներ»,-նշել է նա։ Բացի այդ, նա նշել է , որ կյանքում կարեւոր է ոչ այդքան առողջությունը, որքան հավատարիմ ընկերների առկայությունը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ