News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Թայունի թաղամասում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է վեցի, վիրավորների թիվը գերազանցում է 60-ը, հայտնում է Al-Mayadeen-ը:

«Ըստ բժշկական աղբյուրների՝ Թայունի թաղամասում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է վեցի, ավելի քան 60-ը վիրավորվել են»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Հինգշաբթի Բեյրութի Բադարո թաղամասում փոքր զենքով կրակ էր բացվել ցուցարարների ուղղությամբ, երբ նրանք շարժվում էին դեպի Արդարադատության պալատ: Լիբանանի բանակը հայտարարել է, որ փնտրում է նրանց, ովքեր կրակել են ցուցարարների վրա: Բանակում նաեւ հայտնել են, որ կրակ են բացելու Բեյրութի փողոցներում նկատված ցանկացած զինված անձի ուղղությամբ: Բանակը հայտարարել է, որ փորձում է բացահայտել եւ չեզոքացնել կրակի աղբյուրները:

Հինգշաբթի առավոտյան շիական կուսակցությունների կողմնակիցները սկսեցին հավաքվել Թայունիում՝ զանգվածային ցույցին մասնակցելու համար, որի պահանջն է հեռացնել Բեյրութի նավահանգստում 2020 թվականի պայթյունի գործով գլխավոր դատավոր Թարեք Բիթարին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեյրութում ցուցարարներն այրել են Լիբանանի բանկերի ասոցիացիայի ղեկավարի տունը
Ցուցարարները անվադողեր են այրում տարբեր շրջաններում, այդ թվում՝ բանկերի մոտ․․․
Լիբանանում բողոքի ցույցեր են անցկացվում լիրայի սրընթաց արժեզրկման դեմ
Բեյրութում Լիբանանի կենտրոնական բանկի մուտքի մոտ ցուցարարներն անվադողեր են այրել եւ բռերով տեղական արժույթով թղթադրամներ պահել․․․
Դամասկոսի օդանավակայանը շարքից դուրս է եկել իսրայելական հրթիռային գրոհի պատճառով
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանին...
Մակրոնը Լիբանանին կոչ է արել «ազատվել» իր քաղաքական ղեկավարությունից
«Լիբանանի հետ կապված խնդիրն այն է, որ մենք պետք է լուծենք մարդկանց խնդիրները եւ ազատվենք նրանցից, ովքեր չեն կարողանում դա անել»,-ասել է Մակրոնը․․․
ԱՄՆ ներկայությունը չի նպաստում տարածաշրջանի երկրներում կայունության հաստատմանը․ Ռաիսի
Նոյեմբերի 29-ին Իրաքի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թեհրան․․․
ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է Իրաքի տարածքների գնդակոծումն Իրանի կողմից
ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է Իրանի հրթիռային հարվածները...
Ամենաշատ