News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2021» 15-րդ միջազգային մրցույթում ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2020 թ․ թողարկված «Ժանսեմ-100» ոսկե հուշադրամը արժանացել է 3-րդ մրցանակի «Դասական հուշադրամ» անվանակարգում, իսկ «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Դրամների համաստեղություն-2021» մրցույթին մասնակցելու հայտով դիմել էր 31 կազմակերպություն 22 երկրից՝ ներկայացնելով 2020 թ. թողարկված 220 հուշադրամ։

«Ժանսեմ-100» ոսկե հուշադրամի էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

«Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամի նախագծի հեղինակն է «CIT Coin Invest AG» ընկերությունը: Հուշադրամի էսքիզները պատրաստվել են Սուրեն Սիմոնյանի և Արամ Ուռուտյանի անմիջական ներգրավվածությամբ։ Հուշադրամն ուղեկցող բուկլետի տեքստերի կազմման աշխատանքներում աջակցություն է ցուցաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

«Դրամների համաստեղություն-2021» մրցույթի հաղթողների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.gold10.ru կայքից:

ՀՀ կենտրոնական բանկի Արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնը կշարունակի հետևողական աշխատանք տանել դրամագիտական մրցույթներում ՀՀ դրամանիշերի մասնակցությունն ապահովելու և հաղթանակներ արձանագրելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կազմել է...
Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի...
Հայաստանում ստեղծվել է ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը` ԱՌՖԻ-ն
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 29-ի նիստի որոշմամբ գրանցվել և լիցենզավորվել է հարթակի օպերատոր ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը...
Քննարկվել է Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը. Վահան Քերոբյանի այցը Բելառուս
Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովն էլ ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության բարձր...
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն թանկացել եւս 4 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կազմել է...
Փաշինյանը ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանին 3 օրով գործուղում է Մոսկվա
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների...
Ամենաշատ