News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գումարված ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման ընթացքում, որն անց է կացվել նեղ, այնուհետև՝ ընդլայնված ձևաչափով, ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ կառույցի հետագա զարգացման համատեքստում, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ, մանրամասն քննարկել են ԱՊՀ շրջանակներում քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային ու հումանիտար փոխգործակցությանն առնչվող հարցեր:

ԱԳ նախարարներն ամփոփել են հիմնադրումից ի վեր՝ անցած երեսուն տարիների ընթացքում իրականացված աշխատանքները և իրագործված ծրագրերը, դիտարկել են ԱՊՀ զարգացման հեռանկարները և գործունեության առաջնահերթ ուղղությունները:

Նիստի ընթացքում նախարար Միրզոյանը, անդրադառնալով կառույցի հետագա զարգացմանը, ընդգծել է մասնակից պետությունների կողմից ԱՊՀ հիմնարար փաստաթղթերում արտացոլված ինքնիշխանության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի, պետական սահմանների անխախտելիության, ուժ և ուժի սպառնալիքի չկիրառման ու վեճերի՝ խաղաղ միջոցներով կարգավորման սկզբունքներին հավատարմության կարևորությունը։ 

Վերոնշյալը շեշտվել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի համատեքստում։ Կարևորելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակումը և ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ նախարար Միրզոյանը շեշտել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը։

ԱԳՆԽ նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք հայտարարություններ, որոնք հաջորդ օրը կներկայացվեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը։ Նիստի ընթացքում համաձայնեցվել են նաև ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև բազմամակարդակ խորհրդակցությունների 2022թ. ծրագիրը, Կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիայի ամրապնդման մասին ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների հայտարարությունը, Ահաբեկչությանը և ծայրահեղականության այլ դրսևորումներին հակազդման խնդիրների հետազոտության հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպություն ստեղծելու որոշումը  և այլ փաստաթղթեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԳՆ Փրկարար ծառայությունը մասնակցել է ԱՊՀ երկրների միջպետական խորհրդի առցանց նիստին
Տիգրան Պետրոսյանը հանդես է եկել ելույթով, որտեղ կարևորել է ԱՊՀ կոմիտեի ջանքերն ու նախաձեռնությունները՝ ուղղված արտակարգ իրավիճակների ոլորտում...
ԱՊՀ երկրներն արտահայտվել են ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին բոլոր մասնակից պետությունների մասնակցության օգտին
Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները
Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է հապճեպ որոշումներ չկայացնել
Նախագահը հասկանում է, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է...
Լավրովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն եւ ԱՊՀ-ն դարձել են ապադոլարայնացման լոկոմոտիվ
Ապադոլարայնացման գործընթացի լոկոմոտիվներն են ԵԱՏՄ-ն եւ ԱՊՀ-ն, ասել է Լավրովը...
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրներ փորձում են ԱՊՀ-ում սասանել լեգիտիմ իշխանությունը
Որոշ երկրներ փորձում են սասանել լեգիտիմ իշխանությունն ԱՊՀ երկրներում...
Հայաստանը ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը ներկայացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանը. Պատրուշեւ
Հայաստանը ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանը ներկայացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը...
Ամենաշատ