News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում էկոլոգիապես մաքուր տրանսպորտի զարգացման կարեւորության մասին:

Վարչապետի խոսքով՝ ներկայիս փուլում համաշխարհային հանրության առջեւ ծառացած խնդիրներից մեկը կապված է կլիմայի փոփոխության հետ. «Դրանք ազդում են ոչ միայն տնտեսության, այլեւ սոցիալական գործընթացների վրա: Այս առումով ԵԱՏՄ անդամ երկրների փոխազդեցություն է անհրաժեշտ` կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմմանն ուղղված միջոցառումների մշակման համար»:

Փաշինյանը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է ադապտացվել վնասակար նյութերի արտանետումների ցածր մակարդակ ունեցող տնտեսությունների զարգացմանը:

Այս տեսանկյունից Փաշինյանը կարեւորել է ԵԱՏՄ-ում էկոլոգիապես մաքուր տրանսպորտի խթանմանն ուղղված աշխատանքը. «ԵԱՏՄ-ում էլեկտրամոբիլների շուկայի ձեւավորման համար պայմանների ստեղծումը բխում է տնտեսական անվտանգության եւ հանրային առողջության շահերից: Սա նաեւ կնպաստի նոր տեխնոլոգիաների ավելի լայն ներդրմանը եւ ազգային տնտեսությունների արդիականացմանը՝ բարձրացնելով գիտատար ոլորտների ներգրավվածության մակարդակը»:

Փաշինյանը խնդրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, ազգային իշխանությունների հետ համատեղ, ուժեղացնել աշխատանքն այս ուղղությամբ, ավելի ակտիվորեն ներգրավել դրանում գործարար համայնքին եւ գիտական ​​շրջանակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Ամենաշատ