News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Օրերս ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Ալավերդիում բնակվող 30-ամյա մի կին սոցցանցերից մեկում իր և այլ տվյալներով բացված էջերով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հրապարակել՝ իբր ինքը 44-օրյա պատերազմում զոհվածի այրի է և երեխաներին խնամելու պատրվակով օգնություն է խնդրել։ Այս կերպ մի խումբ օգտատերերի վստահությունը չարաշահելով՝ նրանցից ստացել է նախնական հաշվարկով՝ շուրջ 600 հազար դրամ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգտատերերը փողը փոխանցել են կնոջ բանկային հաշվեհամարին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Թումանյանի բաժնի ծառայողները տեղեկությունները հիմնավորելուց հետո հոկտեմբերի 13-ի երեկոյան կնոջը բերման ենթարկեցին բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ խարդախությունից տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ