News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կլիմայի վերաբերյալ ՄԱԿ-ի վճռական բանակցությունները, հավանաբար, առանց ածխի, գազի եւ նավթի արտանետումների նվազեցման համաշխարհային նպատակին հասնելու կավարտվեն, Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է կլիմայի հարցով ԱՄՆ բանագնաց Ջոն Քերին:

Քերին հիշատակել է Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, Ճապոնիային եւ այլ երկրների, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում խոստացել էին ավելի շատ ու ավելի արագ կրճատել կլիմայի համար վնասակար հանածո վառելիքի արտանետումները՝ Գլազգոյում բանակցությունների նախաշեմին: Նա հույս է հայտնել, որ առաջիկա մի քանի տարում բավականաչափ երկրներ կմիանան իրենց: «Մինչեւ Գլազգոն կավարտվի, մենք կիմանանք, թե ով է գործում, իսկ ով՝ ոչ», - ասել է նա:

Նա նաեւ անդրադարձել է այն հետեւանքներին, եթե ԱՄՆ Կոնգրեսը չկարողանա կլիմայի փոփոխության դեմ պայքարի կարեւոր գործողությունների վերաբերյալ օրենք ընդունել, քանի որ Բայդենի վարչակազմը ձգտում է վերադարձնել առաջնորդությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարում: «Դա նման կլինի նրան, եթե, ասենք, նախագահ Թրամփը կրկին դուրս գա Փարիզյան համաձայնագրից»,- ասել է Քերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ